Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել ահաբեկչությամբ զբաղված քաղաքացիների նկատմամբ

Սիրիայի նախագահը համաներում է հայտարարել ահաբեկչությամբ զբաղված քաղաքացիների նկատմամբ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել բոլոր այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր զբաղվել են ահաբեկչությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է SANA գործակալությունը՝ նշելով, որ քրեական պատասխանատվությունից ազատվել են բոլոր այն անձինք, ում ահաբեկչական գործողությունները չեն հանգեցրել մարդկանց մահերի:

Այդուհանդերձ, այդ գործողություններից տուժած անձինք շարունակում են իրավունք ունենալ նրանց դեմ քրեական գործ հարուցել:

Սիրիական պարբերականները նշել են, որ համաներման մասին Ասադի որոշումը կարևոր քայլ է համազգային հաշտեցման ու փախստականների՝ հայրենիք վերադարձի գործընթացի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում