ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը սառեցված է. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը սառեցված է. ՌԴ ԱԳՆ

Ռազմավարական կայունության շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունը պաշտոնապես սառեցված է, եւ այդ հարցում համագործակցության հեռանկարներ չկան։

Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ-ի Սպառազինությունների չտարածման եւ վերահսկման հարցերով վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։

Գրում է «ՏԱՍՍ»-ը:

«Այսօրվա դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների հեռանկարի մասին խոսելու կարիք չկա։ Ցավոք, Վաշինգտոնի բոլոր գործողություններն ուղղված են տրամագծորեն հակառակ ուղղությամբ։ Ցանկացած երկխոսության եւ առավել եւս ռազմավարական երկխոսության ժամանակ անհրաժեշտ է առնվազն համարժեք գործընկեր ունենալ: Այս պահին ամերիկյան կողմից այդպիսի երկխոսությունը պաշտոնապես սառեցված է», - ասել է դիվանագետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում