ՔՊ-Ն կողմ քվեարկեց Աղվան Վարդանյանի նախագծին

ՔՊ-Ն կողմ քվեարկեց Աղվան Վարդանյանի նախագծին

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի նախաձեռնությանը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածության տիրույթները: Վարդանյանն առաջարկում է լրացումներ կատարել «ՀՀ դրոշի մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:

Նախագծով առաջարկվում է կրթական, գիտական, մշակութային, մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաև պետության կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն, պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության և Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:

ՔՊ-ն կողմ քվեարկեց նախագծին՝ պայմանով.

«Մենք անդրադառնալու ենք այն առաջարկներին, որոնք սկզբունքային են և պետք է արտացոլվեն կամ լրամշակված տեսքով, կամ այնպես, ինչպես ներկայացվել են նախագծի վերջնական տարբերակում»,-ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում