Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են դիմակայել ահաբեկչությանը Աֆղանստանում. Ջոնսոն
Լոնդոնը պատրաստ է աշխատել բոլոր նրանց հետ, որոնք ցանկանում են թույլ չտալ Աֆղանստանը ահաբեկիչների որջ դարձնելը։ Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Պետք է իրատես լինել այն հարցում, որ վերաբերում է Մեծ Բրիտանիային կամ ցանկացած այլ երկրի՝ Աֆղանստանում ռազմական լուծման հասնելու հնարավորություններին։ Ընդ որում, մենք, անկասկած, կարող ենք համագործակցել տարածաշրջանում և աշխարհում մեր բոլոր գործընկերների հետ, որոնք մեզ հետ միասին շահագրգռված են, որպեսզի Աֆղանստանը կրկին ահաբեկչության ջատագով չդառնա», – ասել է Ջոնսոնը, որի հարցազրույցը հեռարձակել Է Sky News հեռուստաալիքը:
Կարծիքներ