Կարեն Բրուտյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Բրուտյանին ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքէջը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:
Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից:
Կարծիքներ