Սլովենիայում վանդալիզմի են ենթարկվել հրեական համայնքի կենտրոնը և թատրոնը

Սլովենիայում վանդալիզմի են ենթարկվել հրեական համայնքի կենտրոնը և թատրոնը

Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում հրեական համայնքի կենտրոնն ու թատրոնը վանդալիզմի են ենթարկվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական հրեական կոնգրեսը X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):

«Սարսափելի է տեսնել Լյուբլյանայի հրեական համայնքային կենտրոնը և թատրոնը, որոնք արատավորվել են հակասեմական գրաֆիտիներով: Շենքում տեղակայված է նաև տեղական սինագոգը և Սլովենիայի Հոլոքոստի պատմության թանգարանը: Մենք աջակցում ենք Սլովենիայի հրեական համայնքին», - ասվում է հայտարարության մեջ:

Դրա հետ մեկտեղ հրապարակվել է կենտրոնի դռան լուսանկարը, որի վրա գծված է Դավթի աստղը և սվաստիկա։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում