Երկու ուղղությամբ շուրջ 600 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի ճանապարհով անցնելուն
Երկու ուղղությամբ շուրջ 600 հայկական բեռնատար սպասում է Վերին Լարսի ճանապարհով անցնելուն. Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հիշեցնենք՝ այսօր առավոտից եղանակային վատ պայմանների պատճառով այն երկու ուղղությամբ փակ է բեռնատար տրանսպորտի համար։
«Այս պահին Հայաստանից Վրաստան գնացող 300 բեռնատար Վերին Լարսում են, իսկ Ռուսատանից Հայաստան ճանապարհին է ևս 300-ը»,- ասաց նա։
Կարծիքներ