Հարավային Կորեայի նախագահը դեսպաններ է նշանակել

Հարավային Կորեայի նախագահը դեսպաններ է նշանակել

Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլը Ռուսաստանում դեսպանի պաշտոնում նշանակել է Կամբոջայում նախկին դեսպան Չանգ Հո Ջինին։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմին։

Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի նախագահը Ճապոնիայում դեսպանի պաշտոնում է նշանակել նաև արտաքին քաղաքականության փորձագետ Յուն Դոկ-մինին, ով նախկինում Կորեայի ազգային դիվանագիտական ​​ակադեմիայի ղեկավարն էր, Չինաստանում դեսպանի պաշտոնում՝ Սեուլի ազգային համալսարանի պրոֆեսոր Չուն Ջե Հոյին, իսկ Միացյալ Թագավորությունում նախկին դեսպան Հվանգ-Ջուն Հուկը՝ ՄԱԿ-ում հանրապետության ներկայացուցչի պաշտոնում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում