Կրեմլը պատճառ չի տեսնում ստուգելու Կադիրովի եկամուտները
Կրեմլը առաջնորդվում է տարածաշրջանային ղեկավարների, այդ թվում՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եկամուտների վերաբերյալ հատուկ ծառայությունների հայտարարագրերով և տվյալներով, ԶԼՄ-ների հետաքննությունը լրացուցիչ ստուգումների առիթ չի կարող լինել, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հետաքննությունը մի բան է, հայտարարագրությունը՝ մեկ այլ: Մարզերի բոլոր ղեկավարները լրացնում և ներկայացնում են հայտարարագրեր, որոնք այնուհետև ստուգվում են համապատասխան գերատեսչությունների կողմից: Անհրաժեշտության դեպքում ավելի մանրակրկիտ ստուգում է իրականացվում: Հետևաբար, այս պարագայում մենք կենտրոնանում ենք պաշտոնական տվյալների և հատուկ ստուգումների պաշտոնական արդյունքների վրա»,- ասել է Պեսկովը:
«Проект» լրագրողական խումբը հետաքննություն էր անցկացրել Չեչնիայի ղեկավարի ունեցվածքի վերաբերյալ և եկել էր եզրակացության, որ Կադիրովի իրական եկամտի և նրա պաշտոնական հայտարարագրի միջև անհամապատասխանության կա:
Կարծիքներ