Նորվեգիայի վարչապետը COVID-19-ի սահմանափակումները խախտելու համար տուգանվել է 2.3 հազար դոլարով

Նորվեգիայի վարչապետը COVID-19-ի սահմանափակումները խախտելու համար տուգանվել է 2.3 հազար դոլարով

Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը կորոնավիրուսի տարածումը զսպելու համար իր կառավարության սահմանած սահմանափակումները խախտելու համար տուգանվել է 2.3 հազար դոլարով, հաղորդում է euronews.com-ը։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, Սոլբերգը փետրվարին իր 60-ամյակը ռեստորանում նշել է 13 հյուրերի հետ, մինչդեռ երկրում արգելվում են 10-ից ավելի մարդկանց մասնակցությամբ հավաքույթները։

Ոստիկանությունն ավելի ուշ հայտնել է, որ վարչապետի համար կազմակերպված ընթրիքը գերազանցել է հյուրերի թույլատրելի քանակը և Սոլբերգին տուգանել է 2.3 հազար դոլարով։

Facebook-ում հրապարակված երկար գրառման մեջ Սոլբերգը ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ հասկանում է «իր վրա բարկացած և իրենից հիասթափված Նորվեգիայի քաղաքացիներին»։

«Ավելի քան մեկ տարի ես ձեզնից յուրաքանչյուրին խնդրել եմ հետևել վարակից պաշտպանվելու կանոններին։ Որպես երկրի վարչապետ՝ ինձ վրա դրված է մեծ պատասխանատվություն՝ հետևել կանոններին, սակայն ես սխալ եմ թույլ տվել։ Շատ եմ ցավում»,- գրել է երկրի վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում