Մենք կարող ենք հպարտանալ այս արդյունքով. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը՝ Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգի ելույթի մասին

Մենք կարող ենք հպարտանալ այս արդյունքով. Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահը՝ Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգի ելույթի մասին

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը անդրադարձել է Պեկինի Օլիմպիական խաղերում Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ զույգի ելույթին:

«Եթե հաշվի առնենք, որ Հայաստանն այդ մարզաձևում վերջին 16 տարիների ընթացքում ներկայացված չի եղել, ապա մեզ համար սա լավ արդյունք է։ Գուցե միջազգային մակարդակով այս ցուցանիշը բարձր համարել չի կարելի, բայց մենք կարող ենք հպարտանալ դրանով: Զույգի տրամադրությունը շատ բարձր է։ Օլիմպիական խաղերին մասնակցելը Թինայի և նրա մայրիկի՝ Մարալի երազանքն էր։ Նրա ընտանիքն ամեն բան արեց, որ Թինան մարզվի և իրականացնի իր երազանքը։ Այժմ նրանց երջանկությանը չափ չկա»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Մելանյա Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ գեղասահորդներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը պարային զույգերի պայքարում զբաղեցրել են 18-րդ տեղը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում