Պուտինը ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի չեղարկման վերաբերյալ օրենքը

Պուտինը ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի չեղարկման վերաբերյալ օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ հունիսի 7-ին, ստորագրել է «Բաց երկնքի մասին» պայմանագրի չեղարկման վերաբերյալ օրենք:

«Դենոնսացիայի ենթարկել «Բաց երկնքի մասին» պայմանագիրը, որը ստորագրվել է Հելսինկի քաղաքում 1992 թվականի մարտի 24-ին», – ասվում է օրենքի տեքստում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ից ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որը մասնակից երկրներին թույլատրել է հետախուզական թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքում՝ փոխադարձ համաձայնությամբ և որոշակի ժամանակացույցով: Փաստաթուղթը համարվում է Ատլանտիկայի երկու կողմերում վստահության և անվտանգության ամրապնդման գլխավոր գործիքներից մեկը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում