Սեպտեմբերի 14-17-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Սեպտեմբերի 14-17-ը ԱԻՆ-ում ստացվել է 5 ահազանգ՝  ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ

Սեպտեմբերի 14-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում,  Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում և Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը: Կա 3 տուժած։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում