«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ Խնձորեսկ գյուղում

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավ Խնձորեսկ գյուղում

«Ծառ աղբի փոխարեն» բնապահպանական արշավի շրջանակներում  Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից տարածքներում տնկվում է ծառաթփային բուսականություն: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունից։

Այս անգամ ճանապարհապաշտպան անտառաշերտ հիմնվեց Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղի ճանապարհի երկայնքով և հարակից պուրակում․500 ծառ՝ Ներքին Խնձորեսկում հավաքված աղբի փոխարեն և ավելի քան 40 մասնակից՝ Ներքին Խնձորեսկից և Երևանից։

Միջոցառումը կազմակերպել էին «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ-ն, Ներքին Խնձորեսկ բնակավայրը և «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն /«Armenian Society of Biologists»/:
Արշավն իրականացրել է «Կենսաբանների հայկական միություն» ՀԿ-ն՝ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպանության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանում համագործակցության զարգացման և ժողովրդավարության խթանման» ծրագրի շրջանակներում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում