Արմեն Շեկոյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում
Գրող, բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը կհուղակավորի Երևանի քաղաքային պանթեոնում։
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18.00-ից, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով:
Արմեն Շեկոյանը 68 տարեկան էր, նա մահացել է հուլիսի 29-ին՝ երկարատև հիվանդությունից հետո:
Հայտնի են Շեկոյանի «Մետաքսի ճանապարհ», «Երևան-հյուրանոց», «Անտիպոեզիա», «Թուղթ ու գիր», «Բախտ», «Ճոճք», «Ճամփորդ արևը», «Անձրև, անձրև, մի արի» և այլ գրքեր: «Հայկական ժամանակ» վեպի հեղինակն է:
Արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, ստացել է «Մովսես Խորենացի» մեդալ:
Կարծիքներ