Մոսկվայի այգիներից մեկում նորածնի դի է հայտնաբերվել

Մոսկվայի այգիներից մեկում նորածնի դի է հայտնաբերվել

Մոսկվայի արևելքում գտնվող Կուսկովսկու անտառային պուրակում հայտնաբերվել է փաթեթ, որում նորածնի դի է եղել։

Այս մասին գրել է «Ռիա նովոստի»-ն:

Մոսկվայի քննչական կոմիտեի քննիչները և քրեագետները դեպքի վայրում զննություն են իրականացնում, պարզում ականատեսներին և ուսումնասիրում տեսախցիկների տեսագրությունները։

«Առաջիկայում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն, որոշվում է քրեական գործի հարուցման հարցը»,- հայտնել է ՔԿ-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում