Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին ազատել քրեական պատասխանատվությունից

Դատախազը միջնորդեց Սերժ Սարգսյանին ազատել քրեական պատասխանատվությունից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Արմեն Մուրադյանը միջնորդեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեղադրական ճառում Մուրադյանը նշեց, որ դատարանում հետազոտված ապացույցները բավարար են՝ Սերժ Սարգսյանի մեղքը հաստատված համարելու համար։

Դատախազը միջնորդեց մեղավոր ճանաչել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Գևորգ Հարությունյանին՝ առաջադրված մեղադրանքներում և ազատել քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, խափանման միջոցները թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը և միևնույն ժամանակ, պահպանել մեղադրյալների գույքի վրա դրված արգելանքը՝ մինչև քաղաքացիական հայցի լուծումը, բավարարել քաղհայցը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում