Նուբարաշենի աղբավայրում հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Նուբարաշենի աղբավայրում հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Հունիսի 23-ին, ժամը 07։57-ին Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին, ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:37-ին։ Մոտ 2000 քմ տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Երևանի քաղաքապետարանի 2 ջրատար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում