Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների
Ազգային ժողովի այգին կբացի դռները բոլոր փոքրիկների համար: Այն կվերածվի հրաշքների ու հեքիաթների այգու:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Ժամը 11:00-16:00-ն սիրով հրավիրում ենք բոլորին Ազգային ժողովի այգի՝ մանկական ամենաուրախ միջոցառումներին մասնակցելու համար:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տոնական միջոցառմանը կմիանա ժամը 12:00-ին:
Կարծիքներ