Անգլիայի Պրեմիեր Լիգա․ «Չելսին» միավորներ կորցրեց «Ասթոն Վիլայի» դեմ խաղում

Անգլիայի Պրեմիեր Լիգա․ «Չելսին» միավորներ կորցրեց «Ասթոն Վիլայի» դեմ խաղում

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր «Ասթոն Վիլային»։

34-րդ րոպեին տանտերերը առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Օլիվիե Ժիրուն։ Երկրորդ կեսի մեկնարկում «Ասթոն Վիլան» հավասարեցրեց հաշիվը։ 50-րդ րոպեին աչքի ընկավ Անվար Էլ-Ղազին։

Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Այս արդյունքից հետո թե՛ «Չելսին», թե՛ «Ասթոն Վիլան» 26-ական միավոր ունեն ու կիսում են 5-րդ և 6-րդ տեղը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում