Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման խնդիր չկա. Տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման խնդիր չկա. Տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան քաղաքացիների հարցումների, տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա:

 

«Ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: 

 

Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- հայտնում են շտաբից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում