Ֆինլանդիայի նախագահն այցելել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

Ֆինլանդիայի նախագահն այցելել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն պաշտոնական այցով ժամանել է Կիև, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին ֆին քաղաքական գործիչը հայտնել է երեքշաբթի Twitter-ում։

«Այսօր ես Կիևում հանդիպեցի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ: Մենք քննարկեցինք ներկա իրավիճակը և այն աջակցությունը, որն անհրաժեշտ է Ուկրաինային», - ասել է Նիինիստոն:

Helsingin Sanomat թերթի փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում է եղել մի շարք եվրոպական երկրների կողմից Leopard տանկերի հնարավոր տեղափոխումը Կիև։ Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ այս տեսակի սպառազինության մատակարարմանը Ֆինլանդիայի մասնակցության հարցը մնում է բաց։

«Մենք ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող միակ երկիրն ենք, որն ունի Leopard տանկեր, բայց մենք նաև երկար սահման ունենք Ռուսաստանի հետ, և դա պետք է հաշվի առնել»,- ասել է Նինիստյոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում