Արդարադատության նախարարությունը 2023 թվականի ընթացքում ՔԿՀ-ներում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին աշխատանքով կապահովի
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվել են քննարկումները 2023 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Արադարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը խոհրդարանին է ներկայացրել 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Արդարադատության նախարարության ծրագրերը։ Ըստ այդմ՝ ծրագրերի իրականացման նպատակով 2023 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացվել է 26 մլրդ 35 մլն 694 հազ․ դրամ։
2023 թվականի ընթացքում նախարարության կողմից իրականացվելու են պետական բյուջեի 8 նախագծեր, այդ թվում՝ նախատեսվում է քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալների 15 տոկոսին ապահովել աշխատանքով: Նախարարությունը շարունակելու է ապահովել քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթություն ստանալու իրավունքը: Նախատեսվում է Պրոբացիայի ծառայությանը վերազինել էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով՝ ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով:
Նախարարությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում կշարունակի իրականացնել Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների շենքերի կառուցման և վերազինման աշխատանքները:
2023թ.-ի ընթացքում կիրականցվեն նաև ռազմավարություններից և նպատակներից բխող մի շարք այլ նախագծեր։
Կարծիքներ