Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 851 դեպք
Ռուսաստանի Դաշնությունում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 19 851-ով` կազմելով 1 836 960 դեպք, լրագրողներին հայտնել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման 19.851 դեպք, այդ թվում 4932 (24.9 տոկոս) դեպք` առանց կլինիկական դրսեւորումների»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Համավարակի բռնկումից ի վեր հանրապետությունում գրանցվել է վարակման 1.836.960 դեպք: Աճի տեմպը 1.1 տոկոս է:
Կարծիքներ