Գիտնականները սկսել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Գիտնականները սկսել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները

Ամերիկյան Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը՝ միջազգային նախաձեռնությամբ ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի առաջին փորձարկումներ է սկսել։ Կամավորներին ներարկվել են  դեղամիջոցի առաջին չափաբաժինները։ Այն օգնելու է  պայքարել մարդու իմունային անբավարարության վիրուսի դեմ, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

Զեկույցի համաձայն՝ կլինիկական փորձարկումների առաջին փուլին կմասնակցի 56 մեծահասակ, ովքեր չունեն ՄԻԱՎ վարակ։ Նրանցից 48-ը կստանա նոր պատվաստանյութի մեկ-երկու չափաբաժին, իսկ 32 մասնակից՝ խթանող պատվաստում։

Ընկերության ստեղծած COVID-19 պատվաստանյութի նման, մշակման փուլում գտնվող դեղամիջոցն օգտագործում է սուրհանդակային ՌՆԹ, որը ուսուցանում է բջիջներին՝ իմունային պատասխան  սպիտակուցներ ստեղծելու համար: Դեղամիջոցի ներարկումով արտադրվում են հակամարմիններ, որոնք կարող են պայքարել ՄԻԱՎ-ի բազմաթիվ տարբերակների դեմ, նշել են գիտնականները:

Նշվում է, որ 2021 թվականի դեկտեմբերի սկզբին Moderna-ն հաջողությամբ փորձարկել է ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութը կենդանիների վրա։

Պատվաստանյութի արդյունավետությունը գնահատվել է 79%:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում