Կառավարությունը հաստատեց մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
Կառավարությունը հաստատեց «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։
Մրցույթն ընթացել է «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված ռեկտորի ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամները:
Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով հոգաբարձուների խորհուրդը /19 կողմ, 0 դեմ, 1 քվեաթերթիկ անվավեր/ ռեկտոր է ընտրել հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Ռաֆիկի Գևորգյանին՝ 5 տարի ժամկետով:
Ռեկտորի պաշտոնը 5 տարով կզբաղեցնի Սրբուհի Գևորգյանը։
Կարծիքներ