Փառուխի դեպքերի շուրջ քննարկումները չհանգեցրին իրավիճակի միասնական գնահատականի. Փաշինյանը՝ Բրյուսելի հանդիպման մասին
Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը շնորահավորեց ներկա և ընդհանրապես բոլոր կանանցն ու աղջիկների Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և առաջարկեց ծափահարել բոլոր կանանց:
Այնուհետև Փաշինյանը հիշեցրեց, որ երեկ եղել է Բրյուսելում և հանդիպել է Իլհամ Ալիևին և Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին:
Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ՝ Բրյուսելում բանակցությունների արդյունքում երկու որոշում է կայացվել՝ երկու երկրների միջև սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով:
«Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն: Ես արդեն բարձրաձայնել եմ այս առնչությամբ մեր նկատառումները և տեղյակ եք, որ ի պատասխան Ադրբեջանի առաջարկների, մենք ընդգծել ենք, որ դրանցում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, սակայն դրանք չեն ամբողջացնում խաղաղության օրակարգի հարցերը, և մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները , նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը, այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետքէ դառնան բանակցությունների առարկա»,-ասաց Փաինայնը:
Վարչապետը նշեց, որ հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի:
«Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումը ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է ու այս հարցը ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում ենք ու կանենք: Այս թեմայով մեր դիրքորոշումը հայտարարել եմ, ըստ այդմ՝ ակնկալում ենք, որ ՌԴ խաղաղպահները միջոցներ կձեռնարկեն իրենց պատասխանատվության գոտուց ադրբեջանական ստորաբաժնումների դուրբերումը ապահովելու համար», - նշեց ՀՀ վարչապետը:
Կարծիքներ