Պուտինը պաշտոնական այցով Մոնղոլիայում է
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում է Ուլան Բատորում, որտեղ տեղի է ունեցել նրա դիմավորման պաշտոնական արարողությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը և նրա ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինը կարմիր գորգի վրա՝ ողջույնի քայլերգի հնչունների ներքո միմյանց ձեռք են սեղմել՝ բացելով այցի պաշտոնական մասը։
Այնուհետև երկկողմ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը Մոնղոլիայի ղեկավարին հրավիրել է հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովին։ Խուրելսուխն ընդունել է հրավերը։
Մոնղոլիան ստորագրել է Հռոմի ստատուտը և Միջազգային քրեական դատարանի անդամ է հանդիսանում։ Սակայն Կրեմլը հայտարարել է, որ Մոսկվան չի անհանգստանում Պուտինի այցի պատճառով, քանի որ երկու երկրները «հիանալի երկխոսություն» ունեն, և ՌԴ նախագահի այցի բոլոր ասպեկտները մանրամասն նախապատրաստվել են։
Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին մեղադրանք է առաջադրել պատերազմական հանցագործության, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի տարածքից երեխաներին անօրինական կերպով Ռուսաստան տեղափոխելու համար։ Պուտինի հետ ձերբակալության հրաման է տրվել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։
Կարծիքներ