Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով

Անտառային հրդեհների պատճառով սահմանափակվել է նավերի տարանցումը Դարդանելի նեղուցով

Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Դարդանելի նեղուցով նավերի տարանցումը ժամանակավորապես սահմանափակվել է անտառային հրդեհի պատճառով, ինչի արդյունքում գրանցվել է տեսանելիության կտրուկ նվազում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Նշվում է, որ Գելիբոլու թերակղզում Աքբաշ գյուղի մոտակայքում բռնկվել է անտառային մեծ զանգված։

«Ժամանակավորապես դադարեցվել է Դարդանելի նեղուցով նավերի փոխադրումը հյուսիսից հարավ: Հարավից հյուսիս տարանցման սահմանափակումներ չկան», - ասված է Թուրքիայի առափնյա պահպանության գլխավոր վարչության մամուլի հաղորդագրության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում