Ֆինլանդիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆինլանդիայի կառավարության մամուլի ծառայությանը։
«Հաավիստոյի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Նախարարը ախտանշաններ չունի։ Առայժմ նա աշխատելու է տնից», - ասվում է հաղորդագրությունում։ Հայտնի չէ, թե արդյոք Հաավիստոն պատվաստված է եղել:
Մինչ օրս 12 տարեկանից բարձր բնակչության ավելի քան 80%-ը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժին Ֆինլանդիայում, իսկ մոտ 3%-ը ստացել է երրորդ դեղաչափը։ Այնուամենայնիվ, վարակման դեպքերի թվի աճը շարունակվում է, երկիրն արդեն հայտնաբերել է Շվեդիայից վերադարձած մարդու մոտ օմիկրոն շտամով վարակվելու առաջին դեպքը։
Կարծիքներ