ԱՄՆ-ն հայտարարել է, որ Հնդկաստանի հետ գիտատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ Չինաստանի դեմ

Վաշինգտոնի և Նյու Դելիի միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցությունը ԱՄՆ-Հնդկաստան Կրիտիկական և զարգացող տեխնոլոգիաների նախաձեռնության շրջանակներում ուղղված չէ Չինաստանի կամ որևէ այլ երկրի դեմ: Այս մասին չորեքշաբթի լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
Երեքշաբթի հրապարակվեց ԱՄՆ-Հնդկաստան Կրիտիկական և զարգացող տեխնոլոգիաների նախաձեռնությունը: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի խոսքով՝ ծրագիրն ուղղված է պաշտպանական, տեխնոլոգիական և նյութատեխնիկական կապերի ամրապնդմանը Հնդկաստանի հետ, որը ԱՄՆ-ի գործընկեր երկրներից մեկն է։
Կարծիքներ