Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, մեր աղոթքները տուժածների հետ են. ՀՀ ԱԳՆ
«Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ»:
Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ ցավակցական ուղերձում։
«Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»,- հավելել են Հայաստանի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյուններ են եղել, կան բազմաթիվ զոհեր:
Կարծիքներ