ՀՀ ՏԿԵՆ աշխատակիցները Բրյուսելում աշխատաժողովի են մասնակցում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի և արտաքին կապերի վարչությունների ղեկավարները մայիսի 31-ից հունիսի 2-ը մասնակցում են Բրյուսելում ընթացող աշխատաժողովին:
Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը:
«Լայնաշերտ ինտերնետ հասանելիության քարտեզագրման (գործիքի) ծրագրային ապահովման ներկայացումը և կիրառումը Արևելյան գործընկերության երկրներում» թեմայով աշխատաժողովը կազմակերպվել է Տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման ծրագրի (#TAIEX) կողմից։
Ծրագիրն աջակցում է պետական կառավարման մարմինների աշխատակիցներին փորձի և գիտելիքների փոխանակման, լայնաշերտ ինտերնետ հասանելիության ենթակառուցվածքների և ծառայությունների քարտեզագրման, ինչպես նաև թվային համակարգի զարգացման գործում։ Նպատակն է նաև տրամադրել խորհրդատվություն ԵՄ օրենսդրության հատուկ կամ կոնկրետ հատվածների փոխակերպման, իրականացման կամ կիրառման վերաբերյալ:
Կարծիքներ