Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել. Արարատ Միրզոյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել. Արարատ Միրզոյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել:

Նման համոզմունք է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա ոչ միայն Հայաստան-ԵՄ Գործընկերության կիրարկման զեկույցի և ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի համատեղ հայտարարության եզրակացությունն է, այլև ուղերձ, որը շեշտադրել ենք վերջին օրերին իմ այցերի ընթացքում՝ գործընկերներիս հետ Հաագայում, Փարիզում, Բրյուսելում և Լյուքսեմբուրգում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ: Մենք համատեղ աշխատում ենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով նոր շոշափելի արդյունքներ գրանցելու համար»,- նախարարի խոսքերն է մեջբերել ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում