Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում
Բելառուսի նախագահական ընտրություններում առաջատարը Ալեքսանդր Լուկաշենկոն է, ճեպազրույցում հայտարարել է ԿԸՀ նախագահ Իգոր Կարպենկոն։
Տարածաշրջանային և Մինսկի քաղաքային հանձնաժողովների նախնական տվյալներով Լուկաշենկո Ալեքսանդր Գրիգորիևիչը ստացել է 86,82 տոկոս ձայն»,- ասել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նախագահական ընտրությունների վերջնական մասնակցությունը կազմել է 85,70 տոկոս։
Հիշեցնենք՝ Բելառուսում հունբարի 26-ին մեկնարկել էին 7-րդ նախագահական ընտրությունները:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում րէ 5 թեկնածու, այդ թվում՝ ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը երկիրը ղեկավարում է ավելի քան 30 տարի։
Լուկաշենկոյի մրցակիցներն էին Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը, Աշխատանքի և արդարադատության հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:
Ալեքսանդր Լուկաշենկոն երկիրը ղեկավարում է 1994 թվականից մինչև հիմա։
Կարծիքներ