Ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Ստամբուլում հակակառավարական ցույցերի ժամանակ

Ավելի քան 30 մարդ է ձերբակալվել Ստամբուլում հակակառավարական ցույցերի ժամանակ

Թուրքիայի ոստիկանության հատուկջոկատայինները Ստամբուլում ցրել են կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ցույցը, որը երկրում հրահրել է գների կտրուկ աճ, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ ցույցի մասնակիցները պահանջել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրաժարականը: Գործակալության տվյալով՝ ոստիկանությունը ձերբակալել է ակցիայի ավելի քան 30 մասնակցի:

Բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Անկարայում և Թուրքիայի այլ քաղաքներում՝ կապված թուրքական լիրայի արժեզրկման, կառավարության վարած տնտեսական քաղաքականության և մարդկանց կենսապայմանների վատթարացման հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում