«Արարատը» հաղթեց «Նոային» և մտավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ

«Արարատը» հաղթեց «Նոային» և մտավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ

Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր Երևանի «Արարատը» հաջողությամբ շարունակում է պաշտպանել իր տիտղոսը գավաթի նոր խաղարկությունում:

Այսօր կայացած քառորդ եզրափակիչ խաղում արարատցիները սեփական դաշտում ընդունեցին «Նոային»: Խաղն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն առավելությամբ: Հաղթողների կազմում աչքի ընկավ Հովհաննես Նազարյանը:

Այդպիսով, «Արարատը» երկրորդ տարին անընդմեջ մտավ կիսաեզրափակիչ փուլ: Գավաթի համար պայքարը շարունակում են նաև «Ուրարտուն», «Վանը» և «Նորավանքը»: 

Կիսաեզրափակիչ խաղերը կկայանան 2022 թվականին: Զույգերը կորոշվեն վիճակահանությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում