Ընդդիմության այսօրվա հանրահավաքը ոչ այլ ինչ է քան իշխանության վերազավթման փորձ. Հովիկ Աղազարյան
ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԿՈՉ
Ընդիմության հանրահավաքին ընդառաջ
Սիրելի հայրենակիցներ, Արցախից ժամանած սիրելի եղբայրներ և քույրեր
ընդդիմության այսօրվա հանրահավաքը ոչ այլ ինչ է քան իշխանության վերազավթման փորձ։
Դա իրականացնելու համար գոյություն ունի միայն մեկ հնարավորություն՝ մարտի մեկի և հոկտեմբերի 27 ի հիբրիդային տարբերակը։
Սիրելի հայրենակից, եթե դու ցանկանում ես միանալ ընդիմության կազմակերպած հանրահավաքին, ապա դա արա միայն ու միայն քո համոզմունքներից ելնելով։
Քո մասնակցությամբ հնարավորություն մի ստեղծիր տարբեր տեղերից ժամանած գլխակերերին իրացնել իրենց ռեվանշիստական ծրագիրը։
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցե Անկախ Արցախը»։
Կարծիքներ