3/11 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկ. Սանասարյան
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ 3/11 Կ. ՈՒԼՆԵՑՈՒ Փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները ինքնիշխան Հայաստան կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը։
«Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-նշում է Սանասարյանը:
Կարծիքներ