Երկրին է մոտենում Նյու Յորքի Ազատության արձանից 2 անգամ մեծ աստղակերպ
Նյու Յորքի Ազատության արձանի երկարությունը երկու անգամ գերազանցող աստղակերպը (աստերոիդ) հունիսի 25-ին առավելագույնը կմոտենա Երկրին: Այս մասին հաղորդում է Daily Express պարբերականը: Խոսքը 441987 (2010 NY65) աստերոիդի մասին է, որի երկարությունը 187 մ է: Երկնային մարմինը շարժվում է 13,4 կմ/վ արագությամբ:
Ըստ վերլուծությունների՝ Երկրին ամենամոտ կետում օբյեկտը տեղակայվելու է Երկրից Լուսին հեռավորությունից 15 անգամ ավելի հեռավորության վրա: Չնայած դրան՝ դա բավական է մոտ է, որպեսզի այն համարվի մոլորակին մոտեցող օբյեկտ:
Известия պարբերականի փոխանցմամբ՝ մայիսի վերջին NASA-ն հաղորդել էր, որ Երկրին են մոտենում երկու խոշոր աստերոիդներ: Դրանցից առաջինը`JF1-ը, պետք է անցներ մեր մոլորակի կողքով մայիսի 27-ին, իսկ երկրորդը՝ KT1-ը՝ հունիսի 1-ին:
Ավելի վաղ՝ մայիսի 14-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիան հաղորդել էր, որ գոյություն ունի հավանականություն, որ մեր մոլորակի վրա կարող են ընկնել երկնային մարմիններ, որոնց ուղեծիրն անցնում է Երկրի ուղեծրի մոտով: Այնուամենայնիվ, կան ռոբոտ-աստղադիտակների համակարգեր, որոնք հետևում են այն մարմինների ուղեծրերին, որոնք մեզ են մոտենում և կարող են վտանգավոր լինել:
Կարծիքներ