Ռուսաստանում «օմիկրոնի» շտամը չի հայտնաբերվել
Ռուսաստանում դեռևս չի հայտնաբերվել օմիկրոն կորոնավիրուսի նոր շտամ, հայտնում է Սպառողների իրավունքների պաշտպանության վերահսկման դաշնային ծառայության համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մարդկային հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Խաֆիզովը։
«Կիրակի օրվա դրությամբ Ռուսաստանում օմիկրոնի շտամը չի հայտնաբերվել: Միևնույն ժամանակ ակտիվ աշխատանք է տարվում կորոնավիրուսի գենոմների հաջորդականացման ուղղությամբ, այդ թվում՝ վերջերս արտասահմանյան երկրներ այցելած հիվանդների մոտ»,- ասել է նա։
Կարծիքներ