Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով

Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով

ՀՀ ժողովրդական արտիստ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկարակյաց գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի ծննդյան 85-ամյակը հարազատները, ընկերները, նրա արվեստի երկրպագուները տոնեցին ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը, որն անցկացվեց ռեժիսորի հարազատ ռուսական թատրոնում, գործընկերները պատմեցին իրենց հուշերը՝ կապված Ալեքսանդր Գրիգորյանի անցած ուղու հետ, ցուցադրվեցին հատվածներ Գրիգորյանի բեմադրած և առավել մեծ հնչեղություն ստացած «Հիշատակման աղոթք», «Խանումա», «Հրեշը լուսնի վրա», «Ռևիզոր» և այլ ներկայացումներից։

Բեմում թատրոնի դերասաններն էին: Ողջույնի խոսքով հանդես եկան թատերական գործիչներ, պետական այրեր: Երեկոյին մի խումբ թատերական գործիչներ պարգևատրվցին Ալեքսանդր Գրիգորյանի անվան հուշամեդալով, որը թողարկվել է 2021-ին։

Միջոցառումն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում