ԱՀԿ-ն ասել է, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերից ոչ մի մահ չի գրանցվել
Աշխարհում մարտի 9-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի ավելի քան 268 միլիոն պատվաստում, մինչ այժմ այդ պատվաստանյութերից մահեր չեն եղել: Նման պարզաբանում է տրվել ՏԱՍՍ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ մեկնաբանելով Դանիայի, Իսլանդիայի, Իտալիայի և Նորվեգիայի կողմից AstraZeneca բրիտանական-շվեդական ընկերության և Օքսֆորդի համալսարանի պատվաստանյութի օգտագործման կասեցումը պատվաստումներից հետո հնարավոր թրոմբի առաջացման պատճառով:
«Մարտի 9-ի դրությամբ համաճարակի մեկնարկից ի վեր օգտագործվել է ավելի քան 268 միլիոն դոզա COVID-19 պատվաստանյութ, համաձայն ԱՀԿ-ի՝ ազգային կառավարություններից ստացված տվյալների: Մինչ օրս COVID-19 պատվաստանյութերի պատճառով մահեր չեն հայտնաբերվել », – ասել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յաշարեվիչը:
Ըստ նրա՝ «ԱՀԿ-ն տեղյակ է, որ որպես նախազգուշական միջոց Եվրամիության մի շարք երկրներ դադարեցրել են ԵՄ-ում բաշխված AstraZeneca պատվաստանյութի հատուկ խմբաքանակի օգտագործումը` հիմնվելով մարդկանց մոտ այդ պատվաստանյութից ստացած հազվագյուտ արյունահոսության դեպքերի վրա»: Յաշարեվիչը հավելել է, որ «այս որոշումը կայացվել է՝ որպես նախազգուշական միջոց մինչև ամբողջ հետաքննության ավարտը»:
«Կարևոր է ընդգծել, որ, համաձայն Եվրոպական դեղերի գործակալության (EMA) Դեղագործական ռիսկերի գնահատման հանձնաժողովի դիրքորոշման, պատվաստանյութի օգուտները շարունակում են գերակշռել ռիսկերը, և պատվաստանյութը կարող է շարունակվել օգտագործվել թրոմբոէմբոլիկ դեպքերի ուսումնասիրության ընթացքում », – ասել է պաշտոնյան:
Կարծիքներ