Արգենտինան հետ է կանչել իր զինվորականներին Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունից

Արգենտինան հետ է կանչել իր զինվորականներին Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունից

Արգենտինան հետ է կանչել իր չորս զինվորականին Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունից:

Այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Պիեռ Լակրուան՝ նշելով, որ նման որոշում կայացնելը ցանկացած անդամ պետության իրավասությունն է։

«ՄԱԿ-ն այս որոշումը ընդունել է ի գիտություն»,- հավելել է նա:

Որոշումն ընդունվել է Լիբանանում Իսրայելի օպերացիայի և «Կապույտ գծում» խաղաղապահների դեմ ահագնացող հարձակումների ֆոնին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում