Արայիկ Հարությունյանի կարգադրությամբ Արցախում օպերատիվ շտաբ է ստեղծվել
Արցախի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ պետական մարմինների թիկունքային աշխատանքները ԱՀ պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվ շտաբում ընդգրկված են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը:
Արցախի տեղեկատվական շտաբ
Կարծիքներ