30 զրահամեքենա շարժվում է Կիև, Սև ծովում ռուսական դեսանտային գործողություն է նախապատրաստվում. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

30 զրահամեքենա շարժվում է Կիև, Սև ծովում ռուսական դեսանտային գործողություն է նախապատրաստվում. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ռուսական զորքերը ձգտում են շրջափակել Ուկրաինայի մայրաքաղաքը, Դոնեցկի ուղղությամբ՝ արգելափակել Մարիուպոլը՝ գրում է focus.ua-ն։

Մարտի 2-ի դրությամբ, ՌԴ ԶՈՒ Արևելյան ռազմական օկրուգի 13 գումարտակային մարտավարական խումբ փորձում է շարունակել գրոհը Պոդոլսկի ուղղությամբ՝ շարժվելով դեպի Կիև:

Սեվերսկու ուղղությամբ ռուսական մոտ 17 մարտավարական խմբեր, թեև կորուստներով, շարունակում են հարձակողական գործողությունները՝ Ուկրաինայի մայրաքաղաքը հյուսիս-արևելքից շրջափակելու համար։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռուսական ուժերը կասեցվել են Կոզելեց, Բոբրովիցա, Մակեև բնակավայրերի տարածքներում։

Դոնեցկի ուղղությամբ ռուսական բանակը փորձում է արգելափակել Մարիուպոլը։ Սևծովյան գոտում Ռուսաստանը ռազմածովային խումբ է տեղակայում և պատրաստվում է ծովային դեսանտային գործողության։

Ռուսական զինուժը հրթիռակոծում է կարևոր ենթակառուցվածքները՝ խաղաղ բնակիչներին վախեցնելու համար՝ նշում է Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում