«Վահագնի սիթին» հաղթանակ է տարել «Դվինի» հետ խաղում

«Վահագնի սիթին» հաղթանակ է տարել «Դվինի» հետ խաղում

Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի առաջնության եզրափակչում «Վահագնի Սիթիի» ու «Դվինի» միջև դաժան պայքարը շարունակվում է:

Սերիայի հերթական խաղի ամբողջ ընթացքում առավելությունը Գյոկչյանի թիմի կողմն էր: 4-րդ քառորդի մեկնարկից առաջ «Դվինն» ուներ 11 միավորի առավելություն: Ավելին՝ 4-րդ քառորդի խաղաժամանակի ավարտից մեկ րոպե առաջ կանաչները 7 միավորի առավելություն ունեին, սակայն վերջին րոպեին Թադեն, Դարիուսը, Թադեևոսյանը, Ուոթսն ու Բռաունը իսկական շոու կազմակերպեցին ու կարողացան հաղթանակ կորզել՝ ընդհանուր 74-71 հաշվով:

Խաղում ամենաարդյունավետը՝ վաստակած 32 միավորով, Ջորդան Ուաթսթոնն էր: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում:

Այսպիսով, եզրափակչում՝ սերիայի հաշիվը դարձավ 3-1՝ հօգուտ Մոլյևիչի «Վահագնիի»: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում