Ոստիկանությունն արձագանքել է «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկված թուրքերի մասին տարածվող լուրերին

Ոստիկանությունն արձագանքել է  «Ոսկու աշխարհի» դիմացից բերման ենթարկված թուրքերի մասին տարածվող լուրերին

Այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդված է հրապարակվել: Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել  և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները և պարեկային ծառայության աշխատակիցները ինքնությունը պարզելու նպատակով ոստիկանություն բերման են ենթարկել 3 անձի:  Պարզվել է, որ նրանք ԻԻՀ-ից ժամանած զբոսաշրջիկներ են: Կատարվել են պարզաբանումներ և բերման ենթարկվածները բաց են թողնվել: 

«Կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում