Ջերմաստիճանը կբարձրանա՝ Երևանում ու որոշ մարզերում հասնելով +38-+39 աստիճանի
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 24-25-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`17-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարծիքներ