Ֆիջիի հարավային ափերի մոտ 6,9-ից 5,1 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել

Ֆիջիի հարավային ափերի մոտ 6,9-ից 5,1 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք երկրաշարժեր են տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիջի արշիպելագից հարավ, հինգշաբթի օրը 6,9-ից 5,1 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Ավստրալիայի պետական ​​երկրաբանական բյուրոն։

Սեյսմոլոգների տվյալներով՝ 6,9 մագնիտուդով առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հինգշաբթի գիշերը՝ Ֆիջիի Հանրապետության մայրաքաղաք Սուվայից 800 կմ դեպի հարավ։ Աղբյուրը գտնվում էր 617 կմ խորության վրա։ Դրանից հետո տարածքում գրանցվել է ևս հինգ երկրաշարժ՝ 6,8-ից 5,1 մագնիտուդով։ Նրանց կենտրոնը գտնվում էր մոտ 600 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում